Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. ՀՀ ԱՆ

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. ՀՀ ԱՆ
Պաշտոնական
13:26, 15 август 2022
Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը  61 է:

Ունենք 6 մահ: