Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԱՄՆ-ի և Բելգիայի Թագավորության առաջատար բժշկական կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 անչափահաս պացիենտներ. ՀՀ ԱՆ

Այսօր ԱՄՆ-ի և Բելգիայի Թագավորության առաջատար բժշկական կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 անչափահաս պացիենտներ. ՀՀ ԱՆ
Միջազգային
15:57, 08 октябрь 2023
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.   

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր  այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։  Նրանք բոլորն անչափահասներ են։

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ»։