Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը զգուշացրել է Իրանին՝ չմիջամտել Իսրայելում հակամարտությանը

Պենտագոնը զգուշացրել է Իրանին՝ չմիջամտել Իսրայելում հակամարտությանը
Միջազգային
11:48, 10 октябрь 2023
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի նախագահ Չարլզ Բրաունը զգուշացրել է Իրանին չմիջամտել Իսրայելում հակամարտությանը։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։

«Մենք ցանկանում ենք բավականին հստակ ուղերձ հղել: Մենք չենք ցանկանում, որ սա (հակամարտությունը Իսրայելում) ընդլայնվի, նպատակն այն է, որ Իրանը ստանա մեր բարձրաձայնած հստակ ուղերձը»,- հավելել է Բրաունը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե որն է ԱՄՆ ուղերձը Իրանին։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Պենտագոնին, հայտնել էր Չարլզ Բրաունի և Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիի հեռախոսազրույցի մասին։ Նրանք քննարկել էին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումները և մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմական դիրքերն ամրապնդելու քայլերը: