Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնի նպատակը Մոսկվայի հետ միջուկային հակամարտությունից խուսափելն է. ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար

Վաշինգտոնի նպատակը Մոսկվայի հետ միջուկային հակամարտությունից խուսափելն է. ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար
Աշխարհ
13:00, 21 июль 2022
Եթե ​​Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, ԱՄՆ զինուժն արձագանքման հնարավոր «տարբերակներ» կառաջարկի, սակայն ԱՄՆ-ի նպատակը Մոսկվայի հետ միջուկային հակամարտությունից խուսափելն է, ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Չարլզ Բրաուն կրտսերը, փոխանցում է NBC News-ը:

Հարցին, թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, նա նշել է, որ որոշումը նախագահինը կլինի՝ զինվորականների կողմից տարբերակների հիման վրա։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչպես մենք պետք է արձագանքենք,- ասել է Բրաունը:- Մեր պարտքը նախագահին տարբերակներ տալն է»:

Բրաունի խոսքով՝ ԱՄՆ-ն մի շարք միջուկային զենքեր ունի, որոնք կարող են մատակարարվել ցամաքով, ծովով կամ օդով, բայց հիմնական նպատակը Ռուսաստանին Ուկրաինային միջուկային հարված հասցնելուց հետ պահելն է: «Ամբողջ խնդիրը զսպման մեջ է,- ասել է Բրաունը:- Նպատակը ավելի լայն հակամարտության մեջ ներքաշվելը չէ, քան այն հակամարտությունը, որն արդեն տեղի է ունենում այսօր, եւ առավել եւս՝ ոչ միջուկային հակամարտության մեջ»: «Պետք է համոզվել, որ տարբերակների այս շարքը մեզ սայթաքուն ուղու չի հասցնի, որից մենք չենք կարողանա ուշքի ուշքի գալ»: