Պենտագոնի ղեկավարն այսօր այցելել է Կիև՝ փոխանցելու «կարևոր ուղերձ»

Միջազգային
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը այցով ժամանել է Ուկրաինա, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ և հայտարարել Վաշինգտոնի աջակցության մասին։ «Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու համար Ուկրաինայի առաջնորդների հետ»,- գրել է Պենտագոնի ղեկավարը X սոցիալական ցանցում:
Նա հավելել է, որ ծրագրում է իր այցով «կարևոր ուղերձ փոխանցել» առ այն, որ «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային»։