Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանում որոշ ուժեր քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի դեմ»․ Ալի Նագիև

«Հայաստանում որոշ ուժեր քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի դեմ»․ Ալի Նագիև
Միջազգային
13:15, 26 октябрь 2021
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Ալի Նագիևը  «Ազգային անվտանգություն» թեմայով դասընթացի բացման արարողության ժամանակ ասել է, թե չնայած Ադրբեջանի, իբրև թե, խաղաղության կոչերին, Արցախյան պատերազմից հետո դեռևս նկատվում են որոշ ուժերի ( Հայաստանյան՝ խմբ. ) ապակառուցողական գործողություններ, որոնք չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ և ռևանշիստական  գաղափարներ են սերմանում։ Այս մասին հայտնում է report.az-ը։

«Ներկայումս կարևոր է միավորել ջանքերը՝ մեր հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար։ Չընդունելով ստեղծված իրավիճակը՝ Հայաստանում անընդհատ քարոզչություն են իրականացնում մեր երկրի դեմ՝ փորձելով տարաձայնություններ սերմանել Ադրբեջանում ապրող ժողովուրդների միջև՝ ձգտելով սրել հարաբերությունները հարևան պետությունների և մեր հանրապետության միջև։ Համապատասխան պետական մարմինները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ուշադիր հետևում են մեր երկրի դեմ հայերի հնարավոր սադրանքներին և ձեռնարկում են համարժեք միջոցներ», - ասել է նա։

Սյուզի Սիրականյան