Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևին զենքի մատակարարումը մեծացնում է Արևմուտքի հետ Ռուսաստանի ուղիղ ռազմական առճակատման ռիսկը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Կիևին զենքի մատակարարումը մեծացնում է Արևմուտքի հետ Ռուսաստանի ուղիղ ռազմական առճակատման ռիսկը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Միջազգային
14:25, 05 октябрь 2022
Մոսկվան նախազգուշացրել է, որ ԱՄՆ որոշումը՝ Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն տրամադրելու մասին, «մեծացնում է ուղիղ ռազմական առճակատման վտանգը» Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
 
«(ԱՄՆ) վարչակազմի որոշումը՝ շարունակել Կիևի ռեժիմին ծանր զենքերով ապահովել, ամրացնում է Վաշինգտոնին հակամարտության մասնակցի կարգավիճակում»,- գրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ռուսաստանի դեսպանատան Telegram-ալիքում։

«Դա ընկալում ենք որպես անմիջական սպառնալիք մեր երկրի ռազմավարական շահերին,- ասել է Անտոնովը:- Վաշինգտոնին կոչ ենք անում դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ամենալուրջ հետևանքների»:  

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային 625 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին, այդ թվում՝ չորս բարձր ճշգրտության համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր: