Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումը հանգեցնում է մարտական գործողությունների ձգձգմանը

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումը հանգեցնում է մարտական գործողությունների ձգձգմանը
Աշխարհ
18:33, 24 март 2022
ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ակտիվորեն շարունակում են սպառազինություն ուղարկել Ուկրաինա։ Դա ոչ միայն հանգեցնում է մարտական գործողությունների ձգձգմանը, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նման մատակարարումներով արևմտյան երկրները կոպտորեն խախտում են զենքի չտարածման և անվտանգ պահպանման իրենց պարտավորությունները»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Կիևի հետ բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով: