Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայք Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու 2024թ. նախագահական ընտրություններում. Sky News

Մայք Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու 2024թ. նախագահական ընտրություններում. Sky News
Միջազգային
12:53, 27 декабрь 2022
Համաձայն ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC) ներկայացված հայտարարության՝ Մայք Փենսը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024 թվականին, հայտնում է Sky News-ը։

Պարբերականը նշում է, որ FEC-ի վեբ-կայքում զետեղված է փաստաթուղթ, որում ասվում է, որ Փենսը դիմում է ներկայացրել իր թեկնածությունն առաջադրելու մասին նախագահական ընտրությունների մասնակցության համար։ 

Միաժամանակ Փենսի մամուլի քարտուղար Դևին Օ՛Մելլին հայտնել է, որ նախկին փոխնախագահը դիմում չի ներկայացրել։

«Նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու դիմում այսօր չի ներկայացրել»,- գրել է նա Թվիթերում։ 

Փենսի թիմից երկրորդ աղբյուրը NBC News-ին ասել է, որ «դա իրական չէ»: Նախկին փոխնախագահն ամիսներ շարունակ ասում էր, որ առաջադրվելու մասին որոշում կկայացնի ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո։