Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը կորոշի մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրարշավին՝ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից

Բայդենը կորոշի մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրարշավին՝ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից
Միջազգային
12:28, 09 ноябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոշի առաջադրվել նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում՝ անկախ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներից, հայտնում է NBC News-ը։

«Նախագահի օգնականներն ու խորհրդականները պնդում են, որ ընտրությունների արդյունքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, չեն ազդի Սպիտակ տանը երկրորդ ժամկետում առաջադրվելու նրա որոշման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ այս ընտրություններն անուղղակիորեն հնարավորություն կտան իմանալու ամերիկացիների գնահատականը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև կդառնան տրամադրությունների կարևոր ինդիկատոր պետության ղեկավարի 2024 թվականի ընտրությունների նախաշեմին։

 Բայդենը բազմիցս ասել է, որ ծրագրում է առաջադրվել երկրորդ ժամկետում, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։