Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ժողովրդավարությունը վտանգի տակ է». Բայդենը՝ առաջիկա ընտրությունների մասին

«Ժողովրդավարությունը վտանգի տակ է». Բայդենը՝ առաջիկա ընտրությունների մասին
Աշխարհ
14:20, 03 ноябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կարող են վերածվել «ժողովրդավարության փլուզման», գրում է Politico-ն։

«Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է»,- թերթը մեջբերում է նախագահի հայտարարությունը, որն արել է Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում։

Բայդենը մեղադրել է իր իրավանախորդին՝ Դոնալդ Թրամփին, երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ և նախազգուշացրել է, որ Թրամփի կողմնակիցները, ովքեր հերքում էին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, այժմ «առաջադրվում են Ամերիկայում բոլոր պաշտոնների համար»։

Բայդենը ընդդիմախոսներին մեղադրել է «դեմոկրատների, հանրապետականների և անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության մեջ, ովքեր պարզապես կատարում են իրենց աշխատանքը»։

Նա ընդգծել է, որ «դա Ամերիկայում դեպի քաոս տանող ճանապարհ է, դա աննախադեպ է, դա անօրինական է, և դա ամերիկյան չէ»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ընտրողները ինչ-որ թեկնածուի օգտին իրենց ձայնը տալուց առաջ պետք է իրենց հարց տան. «Այս մարդը կընդունի՞ ժողովրդի օրինական կամքը»:

«Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարևոր է և, իմ կարծիքով, պետք է վճռորոշ լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «խաղաքարտի վրա դրված է ժողովրդավարությունը»։

«Մենք Ամերիկայում մեր տարաձայնությունները չենք լուծի խռովության, ամբոխի, փամփուշտի կամ մուրճի օգնությամբ»,- նշել է Բայդենը։

ԱՄՆ դեմոկրատների անհանգստությունն է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, այն դեպքում, երբ Սենատի վերահսկողության հետ կապված իրավիճակը առայժմ պարզ չէ, գրում է Politico-ն։ 

Միջանկյալ ընտրությունների արդյունքում կձևավորվեն ամբողջ Ներկայացուցիչների պալատը և Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների նահանգապետներ։