Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեր հրաժարվելը՝ պատվաստվել, բոլորիս վրա թանկ է նստում»․ԱՄՆ-ը արագացնում է պատվաստման տեմպը

«Ձեր հրաժարվելը՝ պատվաստվել, բոլորիս վրա թանկ է նստում»․ԱՄՆ-ը արագացնում է պատվաստման տեմպը
Աշխարհ
12:29, 10 сентябрь 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան կառավարության նոր՝ ավելի վճռական ծրագրի մասին, որը կոչված է արագացնելու պատվաստման տեմպը Միացյալ Նահանգներում։

Ժամեր առաջ, ելույթ ունենալով Սպիտակ տանը, Բայդենը նախ՝ քննադատել է մոտ 80 միլիոն ամերիկացներին կամ ԱՄՆ ողջ բնակչության շուրջ մեկ քառորդին, ովքեր ցայսօր չեն պատվաստվել, չնայած երկրում լայն տարածում ստացած կորոնավիուրուսի «դելտա» շտամին, որը վարակվելու, հոսպիտալացվելու ու մահվան բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել։

«Մենք համբերատար էինք, սակայն մեր համբերությունն ավարտվում է, և ձեր հրաժարվելը՝ պատվաստվել, բոլորիս վրա թանկ է նստում», - ասել է Բայդենը։

Ըստ նոր ծրագրի, հարյուր աշխատակցից ավելի ունեցող ձեռնարկություններում պետք է բոլորը պատվաստվեն կամ յուրաքանչյուր շաբաթ թեստ հանձնեն։

Պետական դաշնային գրատեսչությունների բոլոր աշխատակիցները, որոնց թիվը մոտ յոթ միլիոն է, պետք է պարտադիր պատվաստվեն կամ թողնեն աշխատանքը։ Նախկինում նրանց երկընտրանք էր առաջարկվում՝ պատվաստվել կամ թեստ հանձնել։

Ընդդիմադիր՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Բայդենին՝ նրան մեղադրելով իրեն վերապահված իշխանության լիազորությունները գերազանցելու մեջ։