Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին․ Սպիտակ տուն

Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին․ Սպիտակ տուն
Միջազգային
12:03, 28 июль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականին, չնայած սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 75%-ը չի ցանկանում նրան տեսնել որպես թեկնածու։ Այդ մասին չորեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցում պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Կարինե Ժան -Պիերը, գրում է ՏԱՍՍ-ը.

«Մենք չենք անհանգստանում ընտրությունների համար, նախագահը հստակ ասել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել, սակայն դա դեռ այնքան հեռու է, որ դրա մասին մտածելը վաղ է», - հայտարարել է Ժան-Պիերը։