Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը խոստացել է ստորագրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության արձանագրությունները

Բայդենը խոստացել է ստորագրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության արձանագրությունները
Միջազգային
13:28, 04 август 2022
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման բանաձեւի ընդունումը եւ հայտարարել Է, որ կստորագրի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը

Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել Է բանաձեւ դաշինքին Ստոկհոլմի եւ Հելսինկիի անդամակցության մասին: Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան վավերացման ընթացակարգն անմիջականորեն կատարում Է երկրի նախագահը, Սենատը տալիս Է դրա համաձայնությունը:

Բայդենը ողջունել Է Կոնգրեսի վերին պալատի քվեարկության արդյունքները՝ ուշադություն հրավիրելով այն բանին, որ Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին տվյալ արձանագրությունների քննարկաման գործընթացը եղել Է ամենաարագը 1981 թվականից ի վեր:
«Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին Էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը եւ կխորացնի անդրատլանյան գործընկերությունը: Ես անհամբերությամբ եմ սպասում այն բանին, որ ստորագրեմ (ՆԱՏՕ-ին) Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները»,- ասված Է Միացյալ Նահանգների ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: