Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի պնդումները բացարձակապես կեղծ են». Ալիևը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպանին

«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի պնդումները բացարձակապես կեղծ են». Ալիևը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպանին
Միջազգային
15:56, 26 январь 2023
Վերջին ժամանակերս Հայաստանը «անհիմն» պնդումներ է անում «Ադրբեջանի տարածքում» Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի փակման մասին, այդ մեղադրանքները «բացարձակապես կեղծ են և անհեթեթ», Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Բուայոնի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը դեսպանին տեղեկացրել է, որ վերոնշյալ ճանապարհով «ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների և քաղաքացիական անձանց տեղափոխումը ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»: Նա մասնավորապես ընդգծել է, թե դեկտեմբերի 12-ից ի վեր այդ ճանապարհի երկու ուղղություններով փոխադրվել է գրեթե 1000 տրանսպորտային միջոց։

Ալիևը նաև նշել է «ադրբեջանական տարածքներում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի «ապօրինի» շահագործումը դադարեցնելու և Ադրբեջանի կողմից այդ հանքավայրերում մշտադիտարկում ապահովելու կարևորությունը։