Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ պաշտպանական և էներգետիկ ոլորտներում

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ պաշտպանական և էներգետիկ ոլորտներում
Միջազգային
12:00, 20 февраль 2023
ԱՄՆ վարչակազմը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում, ինչպես նաև գործողության մեջ դնել Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է գործողության մեջ դնել արտահանման վերահսկողության նոր մեխանիզմները և պատժամիջոցների հերթական փաթեթը Ռուսաստանի դեմ՝ ուղղված նրա արմատական ոլորտներին», - նշում է գործակալությունը: 

«Պատժամիջոցները ուղղված կլինեն Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտների, ֆինանսական ինստիտուտների և մի քանի ֆիզիկական անձանց դեմ»,- պարզաբանել է Bloomberg-ը:

 Բացի դրանից, աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուշադրություն կդարձնեն արդեն իսկ գործող սահմանափակումներին՝ խանգարելու համար պատժամիջոցների շրջանցումը։

 ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։