Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ Խորհուրդը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Միջազգային
18:22, 16 декабрь 2022
ԵՄ Խորհուրդը այսօր հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը նախատեսում է, ի թիվս այլոց, սահմանափակումներ լեռնարդյունահանման և էներգետիկ ոլորտների նկատմամբ, ինչպես նաև տիեզերական արդյունաբերության և անօդաչուների ու դրանց շարժիչների արտահանման արգելք։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ 

Ընդգծվում է, որ ԵՄ-ն «կընդլայնի նոր ներդրումների արգելքը Ռուսաստանի էներգետիկ ոլորտում, կարգելի նոր ներդրումները Ռուսաստանի լեռնարդյունաբերության ոլորտում՝ բացառությամբ որոշ օգտակար հանածոների արդյունահանման»։

Բացի դրանից, պատժամիջոցները նախատեսում են արտահանման վերահսկողություն երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք կարող են կապված լինել ռուսական պաշտպանական ոլորտի հետ։