Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն համաձայնել է պատմության մեջ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթին

ԵՄ-ն համաձայնել է պատմության մեջ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթին
Քաղաքականություն / Աշխարհ
20:55, 25 февраль 2022
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթի շուրջ: Նրա խոսքով՝ այս որոշումը ցավալի ազդեցություն կունենա Եվրամիության վրա, փոխանցում է «Ռիո Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ ԵՄ 27 երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Դրանք կազդեին ֆինանսական և տրանսպորտային ոլորտների, ինչպես նաև վիզային քաղաքականության վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն էներգետիկ ոլորտին՝ «անհնարին դարձնելով» Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների արդիականացումը:

Եվրահանձնաժողովի նախագահը, արտահերթ գագաթնաժողովից հետո անդրադառնալով սահմանափակումների, ասել է, որ 2019 թվականից Ռուսաստանի արտահանման եկամուտները կազմել են 24 միլիարդ եվրո: