Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ մեղադրանքներն աբսուրդ են». ԱՄՆ-ը պատասխանել է Պուտինի հայտարարություններին

«Այդ մեղադրանքներն աբսուրդ են». ԱՄՆ-ը պատասխանել է Պուտինի հայտարարություններին
Միջազգային
18:14, 21 февраль 2023
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Արևմուտքի հասցեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներն անվանել է «աբսուրդ», փոխանցում է Deutsche Welle-ն։

«Ոչ ոք չի հարձակվում Ռուսաստանի վրա: Ինչ-որ աբսուրդ կա այն պատկերացման մեջ, որ Ռուսաստանը գտնվում է ինչ-որ ռազմական սպառնալիքի ներքո Ուկրաինայի կամ որևէ մեկի կողմից»,- լրագրողներին ասել է Սալիվանը: 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմ սկսելու որոշումը եղել է Պուտինի ընտրությունը։ «Ռուսաստանը դադարեցնում է պատերազմն Ուկրաինայում և վերադառնում է տուն՝ պատերազմն ավարտվում է: Բայց եթե Ուկրաինան դադարի մարտնչել, իսկ Միացյալ Նահանգներն ու կոալիցիան դադարեն օգնություն տրամադրել Ուկրաինային, ապա Ուկրաինան կվերանա քարտեզի վրայից»,- հավելել է նա։