Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպման համար վեց պայման է առաջադրել

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպման համար վեց պայման է առաջադրել
Միջազգային
16:10, 21 март 2022
Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների համար, փոխանցում է Hürriyet-ը։

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը լրագրողներին ներկայացրել է Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ։

Ռուսաստանի 6 պայմանները՝ ստորև․
  1. Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց
  2. Ապառազմականացում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ
  3. «Դենացիֆիկացում»
  4. Ուկրաինայում ռուսերենի օգտագործման խոչընդոտների վերացում
  5. «Ղրիմի բռնակցման ճանաչում»
  6. Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչում։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի թղթակցին ասել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, բայց ասում է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»։