Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած Ուկրաինայում պատերազմին. Սալիվան

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած Ուկրաինայում պատերազմին. Սալիվան
Աշխարհ
12:31, 08 ноябрь 2022
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին գրում է BBC-ն:

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի «շահերից է բխում» կապ պահպանել Կրեմլի հետ, և հավելել է՝ պաշտոնատար անձինք «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունեն»: 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի ռիսկը կանխելու համար։

 Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրեն իրավունք է վերապահում բանակցելու Ռուսաստանի հետ։

Սալիվանը նաև ասել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «յուրաքանչյուր երկրի շահերից, որոնք տուժել են այս հակամարտությունից»։