Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենի խորհրդականը գաղտնի բանակցություններ է վարել Պուտինի օգնականի և ՌԴ ԱԽ քարտուղարի հետ միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին. WSJ

Բայդենի խորհրդականը գաղտնի բանակցություններ է վարել Պուտինի օգնականի և ՌԴ ԱԽ քարտուղարի հետ միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին. WSJ
Միջազգային
11:38, 07 ноябрь 2022
Ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Պարբերականի տվյալներով՝ այս զրույցները կայացել են վերջին ամիսների  ընթացքում և կոչված էին «նվազեցնելու Ուկրաինայի պատճառով ավելի մասշտաբային հակամարտության ռիսկը և նախազգուշացնելու Մոսկվային միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման անթույլատրելիության մասին»։ 

«Նպատակն էր նվազեցնել էսկալացիայի ռիսկը և բաց պահել հաղորդակցության ուղիները, ոչ թե քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները, հաղորդել են պաշտոնյաները»,- միաժամանակ գրում է Wall Street Journal-ը: 

Ամերիկյան և ռուսական իշխանությունները հրաժարվել են թերթին պաշտոնական մեկնաբանություններ տալ Ուշակովի և Պատրուշևի հետ Սալիվանի գաղտնի բանակցությունների մասին։