Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր փուլի

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր փուլի
Աշխարհ
13:27, 05 апрель 2022
Ռուսաստանն այս պահին, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց մտադիր էր հասնել Ուկրաինայում պատերազմի ընթացքում։ Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը հարձակողական գործողությունները կկենտրոնացնի Ուկրաինայի արևելքում և հարավում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, փորձելով ավելի մեծ տարածքներ գրավել Դոնբասում, «որպեսզի քողարկի նախորդած ռազմական ձախողումները»։

«Ռուսաստանը փորձել է իրեն ենթարկել ամբողջ Ուկրաինան, սակայն ձախողվել է։ Այժմ նա փորձում է իրեն ենթարկել երկրի մի մասը», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ տվյալ փուլը կարող է ձգվել «մի քանի ամիս կամ ավելի երկար»։

Անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական ուժերը կենտրոնանում են Դոնբասի «ազատագրման» վրա՝ շեշտելով, որ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» առաջին փուլի խնդիրները հիմնականում կատարվել են։

Աղբյուր՝ azatutyun.am