Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առանձին ուշադրություն ենք դարձնում անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացմանը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Առանձին ուշադրություն ենք դարձնում անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացմանը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Միջազգային
15:36, 17 май 2023
Տարածաշրջանային անվտանգության առկա սպառնալիքների ֆոնին ՀԱՊԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում կազմակերպության անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում սպառազինության և ռազմական տեխնիկայի MILEX-2023 միջազգային ցուցահանդեսի բացմանը:

«Գոյություն ունեցող միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական արդյունաբերության կայուն զարգացմանը, սպառազինությունների ժամանակակից տեսակների մշակմանն ու արտադրությանը ՀԱՊԿ Հավաքական ուժերը զինելու համար՝ որպես հավաքական անվտանգության ապահովման առանցքային տարրերից մեկը»,- ասել է Տասմագամբետովը։ 

 Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծմանը մեծապես նպաստում է ՀԱՊԿ երկրներում սպառազինության ցուցահանդեսների անցկացումը։