Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Մակրոնի խոսքերի պատճառով

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Մակրոնի խոսքերի պատճառով
Միջազգային
14:38, 30 июнь 2023
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

«Բուայոնին կանչել են պարզաբանումներ տալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին՝ կապված Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ։ Դեսպանին ներկայացվել է Բաքվի դիրքորոշումը, այն է՝ հայկական լրատվամիջոցներում հրապարակված Մակրոնի խոսքերը պետք է պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն»,- հայտնել է գործակալությունը։

Ֆրանսիայի դեսպանը, ըստ գործակալության, հղում է արել այս առթիվ իր տեղեկատվության բացակայությանը: