Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համարժեք արձագանք կլինի». Լեհաստանը նախազգուշացրել է Ռուսաստանին

«Համարժեք արձագանք կլինի». Լեհաստանը նախազգուշացրել է Ռուսաստանին
Միջազգային
11:02, 06 июль 2023
Եթե Ռուսաստանը հարված հասցնի Զապորոժիեի ԱԷԿ-ին, ապա Լեհաստանը համարժեք կերպով կարձագանքի, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։ Այդ մասին գրում է BBC-ն։

«Դա կլինի միանգամայն նոր, միանգամայն նոր իրավիճակ։ Այնպես որ, մենք համարժեք կարձագանքենք»,- ասել է Ռաուն: 

Լեհաստանի արտգործնախարարը նշել է, որ «այդ տեսակի զենքի օգտագործումը կամ նման շանտաժի դիմելը կստեղծի բոլորովին նոր իրավիճակ տեղերում՝ Ուկրաինայում, բայց դա կազդի նաև ՆԱՏՕ-ի տարածքի զգալի մասի վրա։ Այնպես որ, դա կպահանջի համարժեք արձագանք: Եվ մի սպասեք, որ ես ձեզ կասեմ, թե կոնկրետ ինչպիսին այն կլինի»: