Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում. Լորդերի պալատի անդամ

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում. Լորդերի պալատի անդամ
Միջազգային
13:55, 28 июль 2023
Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ 

Բրիտանացի լորդն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Բացի այդ, Ալթոնն իր էջում կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ՝ ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը։