Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԵԽ քարտուղար

Պետք է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԵԽ քարտուղար
Միջազգային
19:03, 28 июль 2023
«Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտորումներն այն բնակիչների մասին են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը:

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեժինովիչ-Բուրիչը։

«Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա։

Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ընդգծել է պաշտոնյան։