Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Քաղաքականություն / Աշխարհ
19:07, 27 декабрь 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թվիթերյան գրառմամբ կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով:


«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրառման մեջ: