Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումը. ՀՀ ՄԻՊ

Կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումը. ՀՀ ՄԻՊ
Հասարակություն
15:55, 16 сентябрь 2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:
 
«Հայաստանում հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։
 
Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովումը»,- ասված է շնորհավորական ուղերձում: