Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Հասարակություն
14:20, 12 август 2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Հարգելի՛ երիտասարդներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն։

Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի, նրանք պետք է մասնակից լինեն որոշումների ընդուման գործընթացներին։
Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ եռանդով պետք է խթանվի երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ամենօրյա ուշադրության կենտրոնում եմ պահում երիտասարդներին առնչվող հարցերը։ Վառ օրինակն է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։

Համոզված եմ, որ մեր ապագան կերտողներն աշխատասեր, կրթված, պրոֆեսիոնալ և բարեվարք երիտասարդներն են, որոնց պետք է տրվեն ինքնադրսևորման լայն հնարավորություններ»։