Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանանց իրավունքների պաշտպանությունը, և այդ ասպարեզում չլուծված հարցերը պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում. Բադասյան

Կանանց իրավունքների պաշտպանությունը, և այդ ասպարեզում չլուծված հարցերը պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում.  Բադասյան
Հասարակություն
14:46, 08 март 2021
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

ՀՀ-ում հաստատված փաստ է, որ կանայք ունեն հաջող ներգրավում բոլոր ոլորտներում, և նման ներգրավման շարունակականությունը մեր պետության հաջողության գրավականներից է: Կանանց իրավունքների պաշտպանությունը և այդ ասպարեզում չլուծված հարցերը պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում և հետևողականորեն լուծվեն:

Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8, և գարնանային տրամադրություն բոլորին»,- ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ: