Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Հասարակություն
12:08, 08 март 2021
Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում: 

Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ: 

Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ։