Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Հայաստան
11:23, 01 июнь 2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի´ երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

Երեխայի լավագույն շահը,  նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: 
Հարկ է նկատի ունենալ, որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:

Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։

Կարևոր է նաև ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ծնողավարության հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը։ 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: