Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան

Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան
Հասարակություն
19:44, 20 сентябрь 2023
Լեռնային Ղարաբաղում Ջանյաթաղ գյուղի մոտ գտնվող դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով զինծառայողները զոհվել են։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան։ Հրթիռակոծության հետևանքով մեքենայում գտնվող ռուս զինվորականները զոհվել են»,- հայտնել են նրանք։

Գերատեսչությունը նշել է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ տեղում աշխատում են քննչական մարմինների ՌԴ և Ադրբեջանի ներկայացուցիչները։