Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնի տեղահանված 66.500 մարդուց կացարանով ապահովել ենք 10.967 մարդու, բայց բոլորին ենք առաջարկում կացարան. մի մասը նախորոշված տեղեր ունի. վարչապետ

«Փաստորեն բռնի տեղահանված 66.500 մարդ արդեն Հայաստանի Հանրապետությունում է, բայց մենք կացարանով ապահովել ենք 10.967 մարդու»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ բռնի տեղահանվածներին բոլորին է առաջարկվում կացարան:

Ինչպես նշեց վարչապետը, բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի մասը նախորոշված տեղեր ունի, այդ մարդկանց հետ, սակայն, իրենք պահում են հետագա խնդիրները կառավարելու համար: