Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարության պարտքն է հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին. Վարչապետ

ՀՀ կառավարության պարտքն է հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին. Վարչապետ
Հասարակություն
12:39, 28 сентябрь 2023
«ՀՀ կառավարության պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենատրատապ կարիքները»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վարչապետի խնդրանքով ներկայացրեց այս պահին առկա վիճակագրությունը ԼՂ-ից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների վերաբերյալ:

«Այսօր առավոտկան ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների քանակը 66.500 է, որոնց մեծ մասը Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ ինտենսիվությունը չի նվազում: