Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում զոհված եղբայրներին 20 օր անց հուղարկավորել են «Եռաբլուրում»

Արցախում զոհված եղբայրներին 20 օր անց հուղարկավորել են «Եռաբլուրում»
Հասարակություն
17:37, 10 октябрь 2023
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հոկտեմբերի 9-ին հուղարկավորել են 20 օր առաջ Արցախում զոհված եղբայրներին:

Նրանք պայմանագրային զինծառայողներ են եղել, զոհվել են տարբեր դիրքերում:
 
Մեծ եղբայրը՝ Սամվել Ստեփանյանը, զոհվել է թշնամու հրթիռակոծությունից, իսկ կրտսեր եղբայրը, ըստ բարեմակների պատմածի, վիրավորված է եղել, մնացել, արնաքամ է եղել:
 
Նրանց ամբողջ ընտանիքը՝ մայրը, պապը, տատը, բոլորը զինվորականներ են եղել: Իրենք Մատաղիսից են, բայց 44-օրյա պատերազմից հետո Մարտակերտում են ապրել: