Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքի վրա էլ էին կրակում, Մարտունիում նկուղից մեկը դուրս եկավ, կենտրոնում սնարյադով խփեցին, վիզը կտրվեց»․ Արցախից բռնի տեղահանված. Iravaban.net

«Քաղաքի վրա էլ էին կրակում, Մարտունիում նկուղից մեկը դուրս եկավ, կենտրոնում սնարյադով խփեցին, վիզը կտրվեց»․ Արցախից բռնի տեղահանված. Iravaban.net
Հասարակություն
18:14, 12 октябрь 2023
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Զոյա Թովմասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ նա ստիպված է եղել տեղահանվել Արցախից նաև 2020 թվականին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով և բոլոր պատերազմների ականատեսն է։

«Սովորական մեր կյանքով էինք, երբ սեպտեմբերի 19-ին սկսեցին կրակել։ Սեպտեմբերի 25-ին արդեն արտագաղթի ճանապարհին էինք։ 9 հոգով ենք դուրս եկել։ Քաղաքի վրա էլ էին կրակում։ Մեկը հենց «պադվալից» դուրս եկավ, ամենակենտրոնում հենց խփեց, վիզը կտրեց։ Դրանից հետո մենք չենք կարողացել դուրս գալ, ձայներն այնքան ուժեղ էին, որ վտանգավոր էր։ Դա մեկ օր տևեց, դրանից հետո ասացին՝ պետք է լքեք։ Մենք էլ գնացինք Ստեփանակերտ։ Գրեթե ոչինչ չենք վերցրել մեզ հետ, որովհետև կյանքը քաղցր բան է։ Թողեցինք ամեն ինչ ու եկանք։ Թե հետո ինչ է լինելու, ոնց է լինելու՝ չեմ պատկերացնում»,-ասաց նա։

Տիկին Զոյան պատմում է նաև շրջափակման շուրջ 10 ամիսների մասին։

«Երեխաները հիմա, որ եկել էին այստեղ ո՛չ կոնֆետից են կշտանում, ո՛չ երշիկից, իրենք չուտող երեխաներ են, հիմա ինչ պատահի ուտում են»,-ասում է տիկին Զոյան և ժպտում։

Նա ասում է՝ էլ ցեղասպանությունը ո՞նց է լինում և նկարագրում, որ թշնամու տեղադրած անցակետներն են տեսել․ «Չես իմանում՝ այդտեղով, որ անցնես, քեզ թույլ կտան, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։