Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3 տուն ենք թողել Ասկերանում, դամաշնիկով եկել Հայաստան»․ Արցախից բռնի արտագաղթած․ Iravaban.net

Գալինա Հայիլյանը ստիպված է եղել անտեր թողնել Արցախում գտնվող իր 3 տները, չի հացրել հավաքել իր իրերը և հողաթափերով որդու հետ եկել է Հայաստան։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում կինը պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել, մինչև հիմա որդու հետ մեքենայի մեջ են գիշերում։ 

Սեպտեմբերի 19-ին, երբ ամեն ինչ սկսվել է, գնացել են ապաստարանները, իսկ դրանից հետո Ստեփանակերտի օդանավակայան՝ էվակուացիայի համար։ Դժվարությամբ անցել են Հակարիի կամուրջը, այնուհետև եկել Մասիս քաղաք։ Մի քանի օր ապրել են բարեկամի տանը, սակայն հետո նրանց խնդրել են վարձով տուն գտնել։ Արդեն մի քանի օր է՝ տղայի հետ գիշերում են մեքենայում։

Հակարիի կամուրջը անցնելուց հետո Գորիսում հայտնվելուց տիկին Գալինան հիշում է՝ ինչպեն են զարմացել մթերայի խանութենրի առատության վրա։

«Մտել ենք խանութ, տեսել ենք ամեն ինչը լցրած։ Մենք մեզ չէինք հավատում, որ կարողա փոքր բնական սոկի գինը 170 դրա լինի։ Մենք դրանք 1200 դրամով էինք առնում։ Ոնց որ չտեսնել լինեինք, բան տեսած չլինեինք»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։