Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապօրինի առևանգմանը հետևել է 68-ամյա քաղաքացու տառապանքների ցուցադրումը». ԱԳՆ խոսնակ

«Ապօրինի առևանգմանը հետևել է 68-ամյա քաղաքացու տառապանքների ցուցադրումը». ԱԳՆ խոսնակ
Հասարակություն
16:42, 13 октябрь 2023
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բաբայանն արձագանքել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը.

«Բաքվում շինծու «դատավարությունը» ցույց է տալիս խաղաղ հայ մարդու՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ ցանկացած նորմի լիակատար արհամարհանքը, որին ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխում էին Հայաստան՝ սրտի վիրահատության համար և առևանգում անօրինական անցակետից, էթնիկ զտումներից մի քանի շաբաթ առաջ։

Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքները ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ինստիտուտների պահանջով Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է նա X-ի իր էջում: