Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած զինվորը գտնվել է․ Նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է․ Գնել Սանոսյան

Անհետ կորած զինվորը գտնվել է․ Նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է․ Գնել Սանոսյան
Հասարակություն
13:08, 28 июль 2021
Անհետ կորած զինվորը գտնվել է՝ ծանր վնասվածքներ ունի, քիչ հետո կտեղափոխեն Երևան։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա հավելեց նաև, որ անհետ կորած զինվորը ժամկետային զինծառայող է․ «Ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Վարդենիսում առաջին անհրաժեշտության միջամտություններն արել են, քիչ անց կտեղափոխեն Երևան»։

Գնել Սանոսյանի խոսքով՝ կրակոցները 10։40-ից դադարեցվել են՝ այժմ հրադադար է,  բնակիչների մեջ խուճապ չկա։

Գեղարքունիքի մարզպետը հիշատակեց, որ հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։