Անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

Հրապարակվել է անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար:


«AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։


PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։


Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։


Ի՞նչ անել։


  • Նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը։
  • Հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php):
  • Մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով։
  • Եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին։
  • Եթե պարզապես այցելում եք կայքեր՝ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։

Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/reportէջում նշված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: