Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել

Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել
Հասարակություն
22:33, 23 октябрь 2023
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 14։34-ին  ահազանգ է ստացել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։