Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին
Հասարակություն
18:32, 24 октябрь 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին։

Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ․ այս մասին Civic.am-ին հայտնեցին ԿԽՄԿ-ի Հայաստանյան գրասենյակից։

ԿԽՄԿ-ից մեզ նաև հայտնեցին, որ այս ամիս տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող այն բոլոր մյուս անձանց, որոնք Բաքվի կողմից հաստատվել են, որ գտնվում են Ադրբեջանում։