Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԼՂ-ում դիզվառելիքի պահեստի հրդեհի զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». «Կարմիր խաչ»

«ԼՂ-ում դիզվառելիքի պահեստի հրդեհի զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». «Կարմիր խաչ»
Հասարակություն
18:45, 26 октябрь 2023
«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար։ Այս մասին հայտնում են «Կարմիր խաչից»։

«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը»,-նշվում է հաղորդագրության մեջ։