Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ պայմաններով և ինչու՞ է Շահրամանյանը համաձայնել ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ

Ի՞նչ պայմաններով և ինչու՞ է Շահրամանյանը համաձայնել ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ
Հասարակություն
21:03, 28 октябрь 2023
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել ադրբեջանական կողմի հետ, որոնց հետ, ինչպես նշում է Շահրամանյանը, նախկինում Արայիկ Հարությունյանն ու ինքը կապի մեջ են եղել և քննարկել է ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը։ Առաջարկ է ստացել, որին չի համաձայնել։

Ըստ Շահրամանյանի դա եղել է կապիտուլյացիոն առաջարկ։ Ապա` համաձայնել է երկրորդ առաջարկին, որն, ըստ Շահրամանյանի կապիտուլյացիոն չի եղել։

Ադրբեջանը առաջարկել է`
•Սեպտեմբերի 20-ին, ժամը 1-ին ամբողջությամբ դադարեցնել կրակը,
•լուծարել պաշտպանության բանակը,
•դուրս բերել ՀՀ զինված ուժերի մնացորդները` այդ թվում ծանր տեխնիկան` հետագա, շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով։ (Շահրամնայանն ասաց, սր այս կետն իրենց համար անընդունելի է եղել, բայց դա եղել է Ադրբեջանի պայմանը,
•Հանդիպում Եվլախում` ինտեգրացիայի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: