Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղիշե Կիրակոսյանը վաղը կմեկնի Նյու Յորք

Եղիշե Կիրակոսյանը վաղը կմեկնի Նյու Յորք
Հասարակություն
12:46, 06 декабрь 2023
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 7-ին կմեկնի Միացյալ Նահանգներ:

Ըստ կառավարության՝ Կիրակոսյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին է վավերացրել Հռոմի ստատուտը։ Մոսկվան Հայաստանի այս քայլը «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ» է համարում։ Հայաստանն էլ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Առաջարկի շուրջ Մոսկվայից դեռ արձագանք չկա։

Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության, պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ»։