Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան վերադարձած գերիները քաղաքացիական ԲԿ-ներ չեն տեղափոխվել, դրա կարիքը չի եղել. Անահիտ Ավանեսյան

Հայաստան վերադարձած գերիները քաղաքացիական ԲԿ-ներ չեն տեղափոխվել, դրա կարիքը չի եղել. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:47, 14 декабрь 2023
«Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների առողջական վիճակի մասին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  

Նա տեղեկացրեց, որ բոլորի կարիքները գնահատվել են, և ինչ անհրաժեշտ հետազոտություններ եղել են՝ իրականացվել են «Մուրացանի» հոսպիտալում։