Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե գերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայողներին բժշկական օգնության կարիք լինի, դա կտրամադրվի. նախարար

Եթե գերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայողներին բժշկական օգնության կարիք լինի, դա կտրամադրվի. նախարար
Հասարակություն
14:55, 05 январь 2022
Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին այցելելու որոշակի նպատակ պետք է լինի: Եթե անհրաժեշտություն լինի որևէ մասնագետի կամ բժշկական օգնության, դա միանշանակ կտրամադրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով հակածխախոտային օրինագծին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հնչել էին առաջարկներ որոշակի ժամանակով այդ կարգավորումների ուժի մեջ մտնելը հետաձգելու համար, սակայն որոշում կայացվեց չհետաձգել:

«Երբ նայում ենք, թե այլ երկրներում հակածխախոտային քաղաքականությունը որ փուլերին է հասել, մենք այս առումով բավական հետ ենք մնացել: Շատ կարևոր է հասկանալ նպատակը, թե ինչին է ուղղված սա: Այս կարգավորումները որևէ տնտեսվարողի գործունեությանը, շահին ուղղված չեն: Դրանք ուղղված են առողջության պահպանմանը, երիտասարդների, կանանց շրջանում ծխախոտային արտադրանքի գովազդի նվազմանը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: